Ինչպես ամրագրել օնլայն էժան ավիատոմսեր  |   հարց ու պատասխան  |  ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր  |  օնլայն ամրագրման օգնություն


Գլխավոր   |   Ավիատոմսեր   |   Հյուրանոցներ   |   Ավտո վարձույթ   |   Ավտոբուսներ   |   Նորություններ   |   Գովազդ   |   extraTravel   |   Կոնտակտ

Էժան ավիատոմսերի որոնում

և ամրագրում օնլայն տուրիստական համակարգերում

Ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր` առանց միջնորդի և առանց որևէ տեղ զանգելու:

Ավիատոմսերի օնլայն ամրագրումներ առցանց ռեժիմում (online)

Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն

Տուրիզմ և ավիատոմսեր >>

Էլփոստ - armeniatickets@gmail.com

www.turistakan.com

Yerevan-Moscow

Yerevan-Dubai

Yerevan-Krasnodar

Yerevan-Samara

Yerevan-Rome

Yerevan-London

Yerevan-Minsk

Yerevan-Athens

Yerevan-Paris

Yerevan-Sochi

Yerevan-Vienna

Yerevan-Warsaw

Yerevan-Kiev

Tbilisi-Bangkok

Tbilisi-Dubai

Tbilisi-Athens

Tbilisi-Madrid

Tbilisi-Munchen



Զվարթնոց միջազգային օդանավակայան

Zvartnots International Airport, Yerevan Armenia

Yerevan Airport (Zvatnots)

Zvartnots International Airport is located near Zvartnots, 12 km west of Yerevan, the capital city of Armenia. The airport was built in 1961. It is now the busiest airport in Armenia and of the Caucasus. Wikipedia

International Code IATA: EVN

Elevation: 865 m

Address: Yerevan, Armenia

Website: Zvartnots.aero

Երևան-Մոսկվա ավտոբուս

Հատուկ առաջարկ գարնան ամիսներին

24.000 / 25.000 Դ

Ինչպե՞ս որոնել և ամրագրել էլեկտրոնային ավիատոմսեր օնլայն ամրագրման համակարգերում

!

Ուշադրություն

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:


 Ուղեցույց   − ավիատոմսերի որոնման ծառայություն

Հետևեք ստորև նշված քայլերին` էժան ավիատոմսեր գտնելու և դրանք օնլայն ամրագրելու համար

Քայլ 1

Город вылета - այն քաղաքը, որտեղից պատրաստվում եք մեկնել

Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տարեռով լրացնել այն քաղաքի անունը, որտեղից դուք պատրաստվում եք մեկնել. Սույն օրինակում ցույց է տրված արդեն լրացված Yerevan անունը, այսինքն, եթե դուք թռչելու եք Երևանից, ապա ոչինչ հարկավոր չէ փոփոխել այս վանդակում:

Օրինակ 1 - նշում ենք այն քաղաքը, որտեղից պատրաստվում եք մեկնել


Քայլ 2

Город прибытия - այն քաղաքը, ուր պատրաստվում եք ուղևորվել

Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տառերով լրացնել այն քաղաքի անունը, ուր պատրաստվում եք մեկնել: Քաղաքի անունը լրացնելիս, համակարգը ձեզ կտա ուղղության-հուշում, որոնցից կարող եք ընտրել ճիշտ տարբերակը (տես օրինակ 2-ը):

Օրինակ 2նշում ենք այն քաղաքը, ուր պատրաստվում եք ուղևորվել


Քայլ 3

Туда - մեկնելու ամսաթիվը

Այս վանդակում պետք է նշենք մեկնելու օրը, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով` սեղմելով վանդակին:

Օրինակ 3 նշում ենք մեկնելու օրը` բացվող օրացույցի միջոցով


Քայլ 4

Обратно - վերադարձի ամսաթիվը

Այս վանդակում պետք է նշենք վերադարձի օրը, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով` սեղմելով վանդակին: Եթե չեք ցանկանում ընտրել վերադարձի օրը (այսինքն ուզում եք գնել միակողմանի տոմս), ապա կամ սեղմեք վերադարձի օրվա վանդակի կապույտ խաչին, կամ վերադարձի օրվա ընտրման պատուհանի տակ «Обратный билет не нужен» կոճակին

Օրինակ 4նշում ենք վերադարձի օրը` բացվող օրացույցի միջոցով

 


Քայլ 5

Пассажиры/класс - ուղևորների թիվը և տոմսի կարգը

Այս վանդակում պետք է նշենք բոլոր ուղևորների քանակը` մեծահասակներ, երեխաներ մինչև 12 տարեկան և երեխաներ մինչև 2 տարեկան: Կարող եք ընտրել նաև «Բիզնե կարգի» տոմսեր տարբերակը:

Օրինակ 5 նշում ենք ուղևորների թիվը, այդ թվում` երեխաներինը (մինչև 12 տարեկան և  նորածին` մինչև 2 տարեկան)


Քայլ 6

Найти билеты - որոնել նշված տարբերակով ավիատոմսեր

Սեղմելով որոնման կոճակը` դուք կտեղափոխվեք ավիատոմսերի որոնման արդյունքների էջ, որտեղ կցուցադրվեն ձեր ուղղության համար տարբեր ավիաընկերությունների և օնլայն ամրագրման համակարգերի առաջարկները:


Քայլ 7

Որոնման արդյունքների էջ - այստեղ ցուցադրվում են ավիատոմսերի գները ձեր ուղղության համար

Սեղմելով որոնման կոճակը` դուք կտեղափոխվեք ավիատոմսերի որոնման արդյունքների էջ, որտեղ կցուցադրվեն ձեր ուղղության համար տարբեր ավիաընկերությունների և օնլայն ամրագրման համակարգերի առաջարկները:

Օրինակ 7 − որոնման արդյունքների էջում ուսումնասիրում ենք առաջարկվող էժան ավիատոմսերը, թռիչքների ժամերը, թռիչքի տևողությունը, թռիչքի տարբերակը (ուղիղ կամ տարանցիկ), արժեքը, ամրագրման համակարգն ու թռիչքն իրականացնող ավիաընկերությունը


 

Ավիատոմսերի որոնման համակարգի աշխատանքը

Որոնման արագությունը կախված է մի քանի հանգամանքներից. Ծառայություններ մատուցող գործընկեր կայքերի արագությունը, ձեր համակարգչի և ինտերնետ-կապի արագությունը:

Որոնման արդյունքներ

Որոնման էջում, արդյունքներից բացի, դուք կտեսնեք «լավագույն գների օրացույց» մասը, որի միջոցով կարելի է տեսնել մոտակա օրերի մատչելի գներով ավիատոմսեր: Սեղմեք «լավագույն գների օրացույց» («Календарь лучших цен» / «Calendar of best prices») կոճակը և օրացույցը կհայտնի ձեր էկրանին:

Ավիատոմսի ընտրություն և ամրագրում

Ընտրելով ձեզ անհրաժեշտ ավիատոմսը, դուք սեղմում եք «Պատվիրել» («Заказать» / «Order») կոճակը, որից հետո համակարգը ձեզ կուղարկի ծառայություններ մատուցող գործընկերոջ կայք, որտեղ էլ դուք կատարում եք վճարումը և գնում ավիատոմսը:

Երբեմն ներկայացված գնով ավիատոմսերը կարող են սպառված լինել և գործընկերոջ կողմից ձեզ կներկայացվի տվյալ ուղղության այլ հարմար գնով ավիատոմսեր:

Եղե՛ք ուշադիր գործընկեր կայքերում ավիատոմսերն ամրագրելիս:

Ամրագրման հաստատում

Վերջին փուլում դուք այցելում եք ընտրված ավիատոմսը վաճառող ընկերության կայք: Հարկավոր է լրացնել ուղևորի տվյալներն այնպես, ինչպես նշված կլինի այդ կայքում: Հարկավոր է ճիշտ լրացնել բոլոր վանդակները (նաև հեռախոսահամարն ու E-Mail հասցեն): Ամրագրումից հետո 15 րոպեների ընթացքում ձեր էլ. փոստին կառաքվի ձեր կողմից կատարված ավիատոմսի ամրագրման հաստատումն իր բոլոր պարամետրերով և ավիատոմսի վաճառքն իրականացրած կազմակերպության կոնտակտային տվյալներով: Եթե ձեր էլ. փոստում չի երևում հաղորդագրությունը, այն կարող է հայտնված լինել ՍՓԱՄ (SPAM) թղթապանակում: Հնարավոր է, որ ձեզ զանգահարեն ձեր կողմից նշված հեռախոսահամարով՝ պատվերի մանրամասների ճշտման նպատակով:

Ամրագրված ավիատոմսի տվյալները հիմնականում ուղարկվում են նաև SMS-ով՝ ձեր կողմից նշված հեռախոսահամարով:

Վճարում բանկային քարտով

Ամրագրված ավիատոմսի վճարումն ու ստացումը կատարվում է ծառայություններ մատուցող կազմակերպության կայքում:

Այն դեպքում, եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում բանկային քարտով վճարում կատարել, հարկավոր է իմանալ, որ վճարումներն ընդունվում են միայն MasterCard (բացի Maestro) և VISA (բացառությամբ Electron) քարտերով: Որոշ գործընկեր կազմակերպություններ կարող են ընդունել նաև վիրտուալ վճարային համակարգերով վճարումներ (WebMoney, PayPal, Skrill, Payoneer):

ՈՒշադրություն. Visa Electron և Maestro բանկային քարտերով վճարումներ հնարավոր չէ իրականացնել:

Վճարման ժամանակ հարկավոր է լրացնել բանկային քարտի 16-նիշանոց համարը, գործողության ժամկետը (expiration date), քարտատիրոջ անունը և CVC / CVC2 կոդը (եռանիշ թվեր՝ քարտի հետին մասում):

Վճարման ժամանակ հարկավոր է տվյալները լրացնել ամենայն ճշտությամբ:

!

Ուշադրություն

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:

Aviatomser.com-ը ավիատոմսերի որոնման համակարգ է: Մեր միջոցով դուք կարող եք փնտրել 728 ավիաընկերությունների, 5 միջազգային ավիատոմսերի ամրագրման և 20+ գործակալությունների կողմից առաջարկվող տոմսերի գները և ցանկության դեպքում ամրագրել ավիատոմսերն անմիջապես ONLINE ամրագրման համակարգերում:

aviatomser.com − էժան ավիատոմսերի որոնում

Երբեմն ավիատոմսերի ամենացածր գներն այստեղ են՝ առցանց ամրագրման համակարգերում...

Երբ դուք այցելում եք ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, ձեզ առաջարկում են սահմանափակ քանակությամբ տարբերակներ: Ի տարբերություն գրասենյակների և գործակալների, մեր կայքում կարող եք մի քանի անգամ ավել տարբերակներ տեսնել և ամրագրել օնլայն՝ առանց տանից դուրս գալու:

Մինչ ավիատոմսերի ամրագրումը ծանոթացեք ծառայությունների մատուցման պայմաններին՝

Առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Aviatomser.com կայքի օգտագործման պայմաններ

Ամենապահանջված ավիա ուղղությունները

ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Ավիատոմսերի օնլայն գները կարող են տարբերվել գրասենյակում առաջարկվող տոմսերի գներից

Ինչպես ամրագրել ավիատոմսեր »

Միացեք մեզ Facebook-ում...

Հյուրանոցների առցանց ամրագրում աշխարհի ցանկացած երկրում

Ամրագրել հյուրանոցներ »

aviatomser.com (c) 2012-2017

ավիատոմսերի, հյուրանոցների և տուրիստական փաթեթների որոնման համակարգ

- Մենք սիրում ենք aviatomser.com-ը...

- Ինչպե՞ս ամրագրել օնլայն ավիատոմսեր

- Օնլայն ավիատոմսերի գներ

- Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը

- Ավիաընկերություններ

- Ավիատոմսեր Mobile տարբերակ

Aviatomser.com կայքն առաջարկում է աշխարհի բոլոր ուղղություններով թռիչքների և հյուրանոցների օնլայն որոնման և գների համեմատման ծառայություններ առցանց տարբերակով:

Որոնեք ավիատոմսեր և հյուրանոցներ, իմացեք դրանք ամենաէժան գների մասին և ամրագրեք առցանց ամրագրման համակարգերում:

Առավել հաճախ տրվող հարցերը

Online ծառայությունների մատուցման պայմաններ

Яндекс.Метрика
 

Ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում օնլայն համակարգերում | Ամրագրման օգնություն E-Mail: armeniatickets@gmail.com