Տուրիստական ծառայություններ և ավիատոմսեր (online)

ավիատոմսերի ամրագրում առցանց, զբոսաշրջային փաթեթներ, հյուրանոցների ամրագրում

Ինֆո կենտրոն ➧ Հեռ.՝ 010 204005, 099 994005, 077 994014

Aviatomser - easy booking online

Ավիատոմսերի օնլայն գները կարող են տարբերվել գրասենյակում առաջարկվող տոմսերի գներից

Ինչպես ամրագրել ավիատոմսեր »

Միացեք մեզ Facebook-ում...

Հյուրանոցների առցանց ամրագրում աշխարհի ցանկացած երկրում

Ամրագրել հյուրանոցներ »

Էլեկտրոնային ավիատոմսեր (e-ticket)

Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն

Էլփոստ - armeniatickets@gmail.com

Հեռ.՝ (010) 204005. (099) 994005. (077) 994014

Skype: neo.travel

 

Համաձայնագիր օգտվողի և վեբ-կայքի միջև


Վեբ-կայքի օգտագործման պայմաններ

Համաձայնագիր կայքի օգտագործողի և ծառայությունների մատակարարի միջև

Սույն համաձայնագիրը ենթադրում է, որ aviatomser.com կայքի (այսուհետ՝ վեբ-կայք) օգտվողը, օգտագործելով վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները և օգտվելով վեբ-կայքի օնլայն որոնման գործիքներից, համաձայնվում է գործող կաննոներին և պայմաններին:

Տեղեկատվություն

aviatomser.com կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիա թռիչքների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ-կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխությունները:

Զբոսաշրջային ծառայություններ

Վեբ-կայքում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները (բացի օնլայն որոնումից և դրանից հետո իրականացվող օնլայն ամրագրումից) մատուցվում են Նեոմեդիա ընկերության կողմից (այսուհետ՝ կազմակերպություն), ապրանքանիշը՝ «Նեոթրավել»: Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ՀՀ և Արցախի տարածքում: Ընկերության գործունեության հասցեն՝ Երևան, Վրացական 16: Զբոսաշրջային ծառայությունների համար գանձումը կատարվում է միայն ՀՀ դրամով:

Օնլայն որոնում և ամրագրում

aviatomser.com կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները վեբ-կայքի ղեկավարության ենթակայության չեն գտնվում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Օնլայն որոնման գործիքներից օգտվելով, օգտվողը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (մոտավոր արժեք, երթուղիների առկայություն և այլն) ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում: Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Վեբ-կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսային խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:

Տեղեկատվության հավաստիություն

Վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատակարարվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: «Նեոմեդիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ «Նեոթրավել») իր հերթին անում է հնարավորը, որպեսզի վեբ-կայքի վերջնական օգտվողները ստանան առավելագույնս որակյալ և հավաստի զբոսաշրջային տեղեկություններ:

Օգտագործելով վեբ-կայքի տեղեկատվությունը և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:

 

Փարիզ | PARIS

Երևան-Փարիզ ավիատոմսեր

Հյուրանոցներ Փարիզում

Պրահա | PRAGUE

Երևան-Պրահա ավիատոմսեր

Հյուրանոցներ Պրահայում

Հալկիդիկի, Հունաստան

Երևան-Սալոնիկ ավիատոմսեր

Հյուրանոցներ Հալկիդիկիում

 

 

aviatomser.com (c) 2012-2017

ավիատոմսերի, հյուրանոցների և տուրիստական փաթեթների որոնման համակարգ

- Մենք սիրում ենք aviatomser.com-ը...

- Ինչպե՞ս ամրագրել օնլայն ավիատոմսեր

- Օնլայն ավիատոմսերի գներ

- Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը

- Ավիաընկերություններ

Aviatomser.com կայքն առաջարկում է աշխարհի բոլոր ուղղություններով թռիչքների և հյուրանոցների օնլայն որոնման և գների համեմատման ծառայություններ առցանց տարբերակով:

Որոնեք ավիատոմսեր և հյուրանոցներ, իմացեք դրանք ամենաէժան գների մասին և ամրագրեք առցանց ամրագրման համակարգերում:

Առավել հաճախ տրվող հարցերը

Online ծառայությունների մատուցման պայմաններ

Яндекс.Метрика
 

Ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում օնլայն համակարգերում | Ամրագրման օգնություն E-Mail: armeniatickets@gmail.com