Եգիպտոս տուրեր, հյուրանոցներ և ավիատոմսեր օնլայն | հարց ու պատասխան | ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր | օնլայն ամրագրման օգնություն | մոբայլ տարբերակ
Գլխավոր | Ավիատոմսեր | Հյուրանոցներ | Գործակալություններ | Տուրեր | Ավտոբուսներ | Նորություններ | Գովազդ | extraTravel | Կոնտակտ |
Տուրիստական ԵգիպտոսԱշխարհի ամենասիրված հանգստի ուղղություններից մեկը։ Թռիչքներ Երևանից դեպի ԵգիպտոսԵգիպտոսում հայտնի են 2 կուրորտային քաղաքներ՝ Հուրգադան և Շարմ էլ Շեյխը։ 2 քաղաքն էլ գտնվում են Կարմիր Ծովի ափին։ Սկսած 2017թ հունիսից Երևանից գործում են ուղիղ կանոնավոր և չարտերային թռիչքներ դեպի Եգիպտոս՝
Air Cairo ավիաընկերության կանոնավոր թռիչքներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ․ Հուրգադա՝ երեքշաբթի օրերին, Շարմ էլ Շեյխ՝ հինգշաբթի օրերին։ Ամռան ամիսներին MMC Airlines ավիաընկերության օդանավերը դեպի Հուրգադա չարտերային թռիչքներ կիրականացնեն կիրակի օրերին։ Հյուրանոցներ ԵգիպտոսումԵգիպտոսի հյուրանոցային ոլորտը համարվում է աշխարհի ամենազարգացածներից մեկը։ Հուրգադան և Շարմ էլ Շեյխը հայտնի են իրենց ճոխ և հարմարավետ 4/5-աստղանի հյուրանոցներով, որոնց մեծամասնությունը սպասարկում է All Inclusive տարբերակով։ Վերջինս ամենապահանջվածն է Եգիպտոսում, քանի որ հանգստի մեկնողները հիմնականում ցանկություն չեն ունենում դուրս գալ հյուրանոցի տարածքից, որտեղ առկա ենժամանցի և զվարճանքի բոլոր հնարավորությունները։
|