Latest Posts

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ավիատոմսեր քոմ — հաճախ տրվող հարցեր

Այս տեղեկատվական էջում դուք կգտնեք ավիատոմսերի և հյուրանոցների առցանց ամրագրման հետ կապված առավել հաճախ տրվող հարցերը։ Մեր տեղեկատուն կօգնի կողմնորոշվել օնլայն ավիատոմսերի որոնման, գների համեմատման և էժան ավիատոմսեր գտնելու հարցում, ինչպես նաև արդյունավետորեն օգտագործել մեր տուրիստական որոնողական համակարգը՝ ամենամատչելի ավիատոմսերն ու հարմարավետ և էժան հյուրանոցներն ամրագրելու համար։

➧ Ի՞նչ է նշանակում օնլայն կամ էլեկտրոնային ավիատոմս։

Էլեկտրոնային ավիատոմսը մեզ բոլորիս ծանոթ սովորական տոմսի էլեկտրոնային տարբերակն է, որտեղ ուղևորի անձնական տվյալները պահվում են էլեկտրոնային տարբերակով ավիափոխադրողների ընդհանուր կենտրոնացված տվյալների բազաներում: Օդային ուղևորափոխադրումներում մեր օրերում օգտագործվում է հիմնականում ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը և միայն ավիաընկերությունների չնչին տոկոսն է տրամադրում թղթե ավիատոմս (որոշ չարտերային չվերթների համար):

➧ Ինչպե՞ս է կատարվում ավիատոմսերի կամ հյուրանոցների որոնումը։

aviatomser.com որոնման կայքը հանդիսանում է միջնորդ հանգույց, որը կապակցված է միջազգային տուրիստական որոնման և ամրագրման համակարգերի տվյալների շտեմարանին (database): Տվյալների բազայում ներառված ենավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման մոտ 800 ծառայություններ, որոնց ծառայությունների արժեքները ցուցադրվում են ըստ կատարված որոնման հարցման:

Համապատասխան որոնման ժամանակ որոնման համակարգը կապակցվում է բոլոր ծառայություններին և ստանում տվյալ որոնման հարցման համար արդյունքներ և ցուցադրում տվյալ ավիատոմսի կամ հյուրանոցի ամենաէժան գները՝ գնի աճման կամ նվազման կարգով:

Ամրագրող համակարգերի տվյալների բազայում ներառված են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ Expedia, airtickets.com, trips.com, Vayama, TravelGenio, Booking.com, Hotels.com, Tripsta, eDreams և այլ ծառայություններ:

➧ Ինչպե՞ս ամրագրել ավիատոմսեր օնլայն։

aviatomser.com որոնման կայքում կատարվում է միայն ավիատոմսերի որոնման գործողությունը, որի արդյունքում տվյալների բազայից վերադարձվում են ավիատոմսերի և հյուրանոցների տվյալ պահին գործող գներն ու այլ տվյալները:

Որոնման արդյունքներում օգտվողին ցուցադրվում են ավիատոմսերի և հյուրանոցների գները ըստ կանխադրված արժույթի: Արժույթը հնարավոր է փոխել որոնողական համակարգի վերևի աջ անկյունում։ Ցուցադրված արդյունքներից յուրաքանչյուրը հնարավոր է ամրագրել՝ սեղմելով տվյալ արժեքի վրա և անցնելով տվյալ ամրագրման համակարգ, որտեղ էլ կատարվում է ավիատոմսի կամ հյուրանոցի վերջնական ամրագրումը:

➧ Ո՞վ է վաճառում օնլայն ավիատոմսերը։

Ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումը կատարվում է մի քանի տասնյակ ամրագրման համակարգերում, որոնք կապակցված են մեկ կենտրոնացված տվյալների բազային: Ամրագրման համակարգերը հանդիսանում են երրորդ կողմի ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայություններ ըստ սեփական պայմանների: Որոնելով որոշակի ուղղությամբ թռիչքի տոմսեր՝ դուք կարող եք տեսնել այդ տոմսի արժեքները մի քանի ամրագրման համակարգերում, որոնցից ամենահարմար կամ էժան տարբերակը կարող եք ընտրել և գնել տվյալ ամրագրման համակարգում:

➧ Ինչպե՞ս վճարել ավիատոմսի կամ հյուրանոցի ամրագրման համար։

Ավիատոմսի կամ հյուրանոցի սենյակի ամրագրման համար վճարումը կատարվում է միայն օնլայն ամրագրման համակարգերում: Վճարումը կատարվում է VISA կամ MasterCard վճարային քարտերով: Ընդ որում, քարտի արտարժույթը էական չէ: Եթե ձեր քարտը դրամային է և դուք ամրագրման համակարգում պետք է վճարեք ԱՄՆ դոլարով, ապա վճարման պահին դրամը կփոխարկվի ԱՄՆ դոլարի ըստ տվյալ պահին ձեր քարտը թողարկող բանկի կամ վճարային համակարգի փոխարժեքի (օրինակ՝ Visa կամ Master Card):

➧ Ի՞նչ արժույթով է կատարվում օնլայն ավիատոմսի վաճառքը կամ հյուրանոցային համարի ամրագրումը։

aviatomser.com կայքի որոնման ծառայությունները կապակցված են միջազգային տվյալների բազային, որի կողմից առաջարկվում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման արժեքները տարբեր արժույթներով: Դուք կարող եք ընտրել արժույթների ցանկից և ձեզ հարմար տարբերակով տեսնել ամրագրման արժեքը, օրինակ՝ ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով կամ Եվրոյով: Հայկական դրամը նույնպես ներկայացված է որոնողական համակարգի ցանկում, սակայն փոխարժեքը կարող է տարբերվել ՀՀ կենտրոնական բանկի օրվա փոխարժեքից:

➧ Հնարավո՞ր է որոնել ավիատոմս օնլայն համակարգերում և գնել այն գրասենյակում միևնույն գնով։

Ոչ: Էլեկտրոնային ավիատոմսերի գները ցուցադրվում են միայն տվյալ ամրագրման համակարգերում գործող արժեքներով և այնտեղ ամրագրման պայմանով և դրանք հնարավոր է գնել այդ արժեքով միայն տվյալ օնլայն ամրագրման համակարգում: Օնլայն ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման համակարգերի և գրասենյակներում վաճառվող միևնույն ավիատոմսի գները կարող են տարբերվել (սովորաբար 2-5%, սակայն երբեմն տարբերությունը շատ մեծ է լինում հատկապես ավիատոմսերի դեպքում):

➧ Կարո՞ղ ենք ինքնուրույն գտնել ավիատոմսերը և կապվել ձեր կայքի հետ, որպեսզի դուք ամրագրեք այն կամ օգնեք ամրագրել այն կամ ճշտեք ավիատոմսի արժեքը:

Ցավոք, մենք չունենք այնպիսի ծառայություն և հնարավորություններ, որպեսզի կարողանանք ամրագրել ձեր ընտրած ավիատոմսը ձեր փոխարեն: Մենք կարող ենք պատասխանել ձեր հարցերին միայն էլփոստով, եթե ունեք հատուկ հարցեր՝ կապված ավիատոմսի կամ հյուրանոցի օնլայն ամրագրման հետ: Ավիատոմսերի կամ հյուրանոցների գների հարցումներին մենք չենք պատասխանում, քանի որ օնլայն որոնման համակարգը նախատեսված է հենց այդ հարցերին պատասխանելու համար:

➧ Ավիատոմսը ամրագրելուց հետո ինչպե՞ս օգտագործել այն։

Էլեկտրոնային ավիատոմսերը պարտադիր չէ տպել և ներկայացնել օդանավակայանում: Սակայն ցանկալի է, որ այն ունենաք ձեր ձեռքի տակ՝ տպված վիճակում, սմարտֆոնում կամ պլանշետում: Ավիատոմսի ամրագրումից հետո ձեր տվյալներն ավտոմատ պահվում են կենտրոնացված հիշապահեստում, և օդանավակայանում տոմս ներկայացնելու կարիք այլևս չի լինում, այլ պարզապես պետք է ներկայացնել անձնագիր և անցնել հաշվառում (check-in կամ регистрация): Ավիատոմսն ամրագրելուց հետո, սովորաբար մինչև 30 րոպեի ընթացքում, էլեկտրոնային տոմսի տվյալներն ուղարկվում են ձեր էլփոստի հասցեին, որը նշել եք ավիատոմսն ամրագրելիս:

➧ Ինչպե՞ս փոխել թռիչքի օրը կամ վերադարձնել ավիատոմսը։

Էլեկտրոնային ավիատոմսերի վերադարձը կամ թռիչքի օրվա փոփոխությունը կատարվում է այն համակարգում, որտեղից կատարվել է ամրագրումը: Որպես կանոն, ավիատոմսի վերադարձի կամ փոփոխության դեպքում գանձվում են տուգանքներ (չափը կախված է նրանից, թե որքան վաղ եք վերադարձնում ավիատոմսը կամ փոխում դրա օրը): Յուրաքանչյուր ավիաընկերություն և ամրագրման համակարգ ունի ավիատոմսերի վերադարձի կամ փոփոխության սեփական պայմաններն ու քաղաքականությունը:

Ավիատոմսերի վ

➧ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ հյուրանոցն ամրագրելուց հետո մենք կստանանք պատշաճ մակարդակի սպասարկում:

Հյուրանոցյին սենյակներ ամրագրելիս հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այդ հյուրանոցի մասին կարծիքներին, քանի որ երբեմն (սակայն ոչ շատ հաճախ) հյուրերը ստանում են սպասվածից տարբերվող կամ ցածր մակարդակի հյուրանոցային սպասարկում: Օրինակ, չի՛ կարելի պարզապես բարձր գնից ելնելով վստահ լինել, որ հյուրանոցում սպասարկումը գերբարձրակարգ է: Նույն կերպ, եթե հյուրանոցի սենյակի արժեքը ցածր է, չի կարելի վստահորեն մտածել, որ այնտեղ սպասարկման մակարդակը զրոյական է:

➧ Առկա է արժեքների տարբերություն ձեր կայքի և ամրագրման կայքում ցուցադրվող արժեքների միջև: Ինչպե՞ս վարվել

Եթե նկատել եք մեր կայքում ստացված արժեքի և ամրագրման ծառայության արժեքի խիստ բարձր տարբերություն, ապա հարկավոր է խուսափել տվյալ ամրագրման ծառայությունից կամ նորից կատարել որոնում և համոզվել արժեքի ճշտության մեջ: Այդպիսի դեպքերը կարող են հանդիպել տվյալների բազայի հնարավոր թերի աշխատանքի կամ ամրագրման համակարգի կողմից ուղարկվող տվյալների ուշացման, հյուրանոցի կամ ավիաընկերության տվյալների թարմացման կամ ձեր կապի արագության արդյունքում: Այնուամենայնիվ, այդպիսի դեպքեր հանդիպում են ծայրահեղ հազվադեպ:

Ուշադրություն

Ավիատոմսեր քոմ — հաճախ տրվող հարցեր

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:


Կարդացեք նաև՝