Սույն համաձայնագիրը ենթադրում է, որ aviatomser.com կայքի (այսուհետ՝ վեբ կայք) օգտվողը, օգտագործելով վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները և օգտվելով վեբ կայքի օնլայն որոնման գործիքներից, ընդունում է գործող կաննոներն ու պայմանները:
aviatomser.com կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիատոմսերի, թռիչքների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխություններից:
Վեբ կայքում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները (բացի օնլայն որոնումից և դրանից հետո իրականացվող օնլայն ամրագրումից) մատուցվում են կայքում գովազդ և առաջարկներ հրապարակող ընկերությունների կողմից (այսուհետ՝ տուրիստական կազմակերպություններ), որոնց գործունեությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին։
aviatomser.com կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները թույլ են տալիս փնտրել զբոսաշրջային և ուղևորափոխադրման ծառայություններ տարբեր օնլայն տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում և ավիաընկերություններում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց տրամադրած տեղեկությունների համար վեբ կայքը պատասխանատվություն չի կրում:
Օնլայն որոնման գործիքներից օգտվելով՝ օգտատերը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (մոտավոր արժեք, երթուղիների առկայություն և այլն) ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում: Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ կայքը պատասխանատվություն չի կրում:
Վեբ կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսով, էլփոստով և օգնության գործիքներով խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:
Վեբ կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատակարարվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: «Aviatomser.com» կայքը սպասարկող անձնակազմն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի վեբ կայքի վերջնական օգտվողները ստանան առավելագույնս որակյալ և հավաստի զբոսաշրջային տեղեկություններ:
Օգտագործելով վեբ կայքի տեղեկությունները և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:
© 2012-2025 Ավիատոմսեր Քոմ | Aviatomser.com ավիատոմսեր և հյուրանոցներ