ԲլոգԵվրոպաՃամփորդական

FLYONE Armenia-ն նոր երթուղի է բացում դեպի Ամստերդամ

Massimo Virgilio

FLYONE Armenia ավիաընկերությունը նոր ուղիղ չվերթ է մեկնարկում Երևանից դեպի Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամ

FLYONE Armenia ավիաընկերությունը 2026 թվականի ապրիլի 1-ից կսկսի կանոնավոր չվերթներ Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով:

Երևան-Ամստերդամ ուղիղ չվերթ

Նոր ուղղությունը կսպասարկվի շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: Ամստերդամի ուղղությունը FLYONE Armenia-ի ցանցում կդառնա հերթական կարևոր կետը, որը հայ ուղևորներին կկապի Նիդեռլանդների մայրաքաղաքի և Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկի հետ:

Երևան-Ամստերդամ երթուղով ավիատոմսեր կարող եք փնտրել և համեմատել aviatomser.com ավիատոմսերի որոնողական համակարգի միջոցով՝ օգտագործելով տարբեր զտիչներ և ընտրելով ձեզ համար ամենահարմար տարբերակը: [Դիտեք Երևան-Ամստերդամ էժան ավիատոմսերի օրացույցը]

FLYONE Armenia-ի մասին

FLYONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի ավիացիոն շուկայում գործող ընկերություններից է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Ընկերությունը կենտրոնացած է եվրոպական և ռուսական ուղղությունների վրա և առաջարկում է մատչելի գներով չվերթներ տարբեր քաղաքներ, այդ թվում դեպի  Մոսկվա, Կրասնոդար, Լառնակա, Միլան: FLYONE Armenia ավիաընկերությունը վերջերս հայտարարեց ևս մեկ եվրոպական ուղղության մասին՝ Երևան-Ալիկանտե կանոնավոր թռիչքներով։

FLYONE Armenia-ն իրականացնում է չվերթներ Զվարթնոց միջազգային օդանավակայանից և նպատակ ունի ընդլայնել իր երթուղիների ցանցը՝ հայ ուղևորներին ապահովելով ճամփորդությունների ավելի մեծ ընտրության հնարավորություն: