Երևան-Բելգրադ նոր չվերթ Air Serbia ավիաընկերության կողմից
Երևանից Բելգրադ ուղղությամբ կգործի երկորդ ավիաընկերության ուղիղ թվերթը
Սերբիայի Air Serbia ավիաընկերությունը 2027 թվականի մարտի 28-ից կմեկնարկի Բելգրադ-Երևան-Բելգրադ ուղիղ չվերթերը, այս մասին հայտնում է «Էյր Սերբիա» (Air Serbia) ավիաընկերությունը։
Երևանից Բելգրադ և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ, իսկ հունիսի կեսից՝ չորս անգամ։
Ավիա երթուղու գործարկման մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել էր Air Serbia-ի գլխավոր տնօրեն Իրժի Մարեկը՝ սերբական RTS հեռուստաալիքի եթերում։ Ավիատոմսերի վաճառքը մեկնարկել է 2026 թ․ հոկտեմբերի 20-ից։
Ավիափոխադրողի պաշտոնական կայքում արդեն բացվել է նոր ուղղության էջը, և հասանելի է դեպի Երևան թռիչքների ավիատոմսերի որոնումը։
Երևանը դարձել է Air Serbia-ի այն վեց նոր ուղղությունից առաջինը, որոնք ավիաընկերությունը կբացի 2027 թվականի ամռանը։ Երևանից բացի, ավիափոխադրողը չվերթեր կսկսի դեպի Հելսինկի, Մայամի, Կլուժ-Նապոկա, Քիշնև և Մենորկա։ Բելգրադն ու Երևանն արդեն կապ ունեն ուղիղ ավիահաղորդակցությամբ։ Երթուղին սպասարկում է մոլդովական FlyOne ավիափոխադրողի հայաստանյան դուստր ընկերությունը։