
Երևան-Ալմաթի-Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2026 թվականի հունիսի 12-ից կմեկնարկի կանոնավոր չվերթեր Երևան-Ալմաթի-Երևան ուղղությամբ։
Չվերթներն իրականացվելու են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ալմաթիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Ուղևորներին առաջարկվելու են հարմար չվացուցակ և մատչելի սակագներ։
«Այս նոր ուղղությամբ FLYONE ARMENIA-ն էապես ընդլայնում է իր թռիչքային աշխարհագրությունը՝ Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև ապահովելով ավելի մատչելի, հարմարավետ և կանոնավոր օդային կապ»,— նշվում է ընկերության հաղորդագրությունում։
2026 թվականին ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը. նախատեսվում է նոր չվերթներ բացել դեպի Ամստերդամ, Վիեննա, Ալիկանտե, Սամարա, Կազան և Բաթումի։ Ընկերության նպատակն է Հայաստանը Եվրոպայի և տարածաշրջանի քաղաքների հետ կապող օդային ցանցն առավել բազմազան ու հասանելի դարձնել՝ ուղևորներին ընձեռելով ճանապարհորդության ավելի լայն հնարավորություններ։
Երևան-Ալմաթի-Երևան երթուղու ավիատոմսերը կարելի է ձեռք բերել FLYONE ARMENIA-ի պաշտոնական կայքում, FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև միջազգային ամրագրման համակարգերի և ճանապարհորդական հավելվածների միջոցով։
Ավիատոմսեր․քոմ որոնողական համակարգում կարող եք համեմատել Երևան-Ալմաթի և այլ ուղղություններով թռիչքների բոլոր առաջարկների գները և գտնել ձեզ ամենահարմար տարբերակն ու ամրագրել առցանց ամրագրման հարթակներում։ Ավիատոմսեր որոնելու համար անցեք այս էջ >

















