Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի ծովափնյա Լառնակա, Կիպրոս: Հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը կսպասարկի այս երթուղին սեպտեմբերի 30-ից՝ Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղին կգործի շաբաթական երկու անգամ.
Սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 25. յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ
Հոկտեմբերի 30-ից. յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի
Ավիատոմսերի առկայության, ամրագրման և գների համեմատման համար այցելեք մեր ավիատոմսերի որոնման հարթակ կամ Aerofly բջջային հավելված:
Համեմատեք տարբեր ամիսներին դեպի Լարնակա ավիատոմսերի գները մեր օրացույցի միջոցով․