ԹրենդայինԲլոգ

Wizzair-ը թռիչքներ կիրականացնի Երևան-Լոնդոն ուղղությամբ

Wizzair բյուջետային ավիաընկերությունը 2026թ․ հունիսից ուղիղ թռիչքներ կիրականացնի Երևան-Լոնդոն ուղղությամբ։

Հայաստանի ավիացիայում հիանալի նորություն․ Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 12-ից կսկսի իրականացնել չվերթեր Երևանի և Լոնդոնի միջև։ Սա դառնում է ամենասպասված ուղղություններից մեկը հայ ուղևորների համար, որոնք այժմ կարող են ավելի մատչելի գներով և ուղիղ չվերթներով ճանապարհորդել Միացյալ Թագավորություն։

Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Այս հաճախականությունը հարմար տարբերակ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործնական այցելությունների համար։

Լոնդոնի ուղղության բացումը Wizz Air-ի ընդլայնման ռազմավարության մաս է կազմում Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր՝ ներառյալ Միլան, Հռոմ, Լառնակա, Պրահա և այլ եվրոպական քաղաքներ։

Հետաքրքրվողները կարող են արդեն հետևել Երևան-Լոնդոն թռիչքների ժամանակացույցին և օգտվել ավիատոմսերի որոնման զտիչներից՝ գտնելու ամենամատչելի գները իրենց ուղևորության համար։

[See the English version]