Այժմ Երևանից Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա կարելի է մեկնել ուղիղ թռիչքներով՝ սկսած 2026 թ․ հունվարից
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունվարի 13-ից կսկսի իրականացնել կանոնավոր չարթերային թռիչքներ Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով։
Երևան-Բրատիսլավա չվերթներ և ավիատոմսեր
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Սա նոր հնարավորություն է բացում հայ ուղևորների համար՝ ուղիղ կապ ապահովելով Սլովակիայի մայրաքաղաքի հետ։
Բրատիսլավան, գտնվելով Կենտրոնական Եվրոպայում, հարմար տրանզիտային կետ է դեպի Եվրոպայի տարբեր ուղղություններ և կարող է հետաքրքիր լինել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ բիզնես ուղևորների համար։
Wizz Air-ի այլ երթուղիները Հայաստանից
Wizz Air ավիաընկերությունը Երևանից նաև կանոնավոր չարթերային և հիմնական թռիչքներ է իրականացնում դեպի մի շարք եվրոպական ուղղություններ, այդ թվում՝ Վիեննա, Միլան, Հռոմ, Վենետիկ, Բուդապեշտ, Լառնակա և այլ քաղաքներ։
Ինչպե՞ս ձեռք բերել Երևան-Բրատիսլավա ավիատոմսեր
Wizz Air-ի Բրատիսլավա թռիչքների ավիատոմսերը կարող եք գնել օնլայն հարթակների միջոցով, մասնավորապես՝ airtickets.am և aviatomser.com որոնողական համակարգերի օգնությամբ համեմատելով ավիատոմսերի բոլոր առաջարկները։


















