Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 7-ից կգործարկի Երևան-Հռոդոս-Երևան ուղիղ թռիչքներ
Wizz Air ավիաընկերությունը ներկայացրել է նոր ուղղություն Երևանից, այս անգամ դեպի Հռոդոս կղզի, Հունաստան։ Երևան-Հռոդոս ուղղությամբ թռիչքները կգործարկվեն հունիսի 7-ից, որոնք կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
Երևանից Հռոդոս կղզի ամառային ամիսներին գործում են նաև ուղիղ չարտերային չվերթներ՝ տարբեր տուրիստական գործակալությունների և ավիաընկերությունների համագործակցությամբ։
Հռոդոս կղզին մեծ մասսայականություն է վայելում հայաստանցի զբոսաշրջիկների շրջանում, և այսուհետ այս ուղղության թռիչքների տարբերակներում կավելանա ևս մեկը՝ Wizz Air ավիաընկերության կողմից, որի ավիտոմսերի գները կսկսվեն 39 Եվրոյից։
Հիշեցնենք, որ Wizz Air բյուջետային ավիաընկերության կողմից վերջերս ներկայացվեցին ևս երկու ուղղություններ Հայաստանից, որոնք կգործարկվեն 2026 թ․-ին՝ Երևան-Լոնդոն և Երևան-Բրատիսլավա ուղղությամբ։
Ստուգեք ձեր ուղևորության ավիատոմսերի գները մեր հարթակի որոնման գործիքներով և համեմատեք բոլոր առաջարկները՝ խնայելով ձեր ժամանակն ու ռեսուրսները։


















