➧ Ի՞նչ է նշանակում
օնլայն կամ էլեկտրոնային ավիատոմս
Էլեկտրոնային ավիատոմսը մեզ
բոլորիս ծանոթ սովորական տոմսի էլեկտրոնային
տարբերակն է, որտեղ ուղևորի անձնական տվյալները
պահվում են էլեկտրոնային տարբերակով
ավիափոխադրողների ընդհանուր կենտրոնացված
տվյալների բազաներում: Օդային
ուղևորափոխադրումներում մեր օրերում օգտագործվում
է հիմնականում ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը
և միայն ավիաընկերությունների չնչին տոկոսն է
տրամադրում թղթե ավիատոմս (որոշ չարտերային
չվերթների համար):
➧ Ինչպե՞ս է կատարվում
ավիատոմսերի կամ հյուրանոցների որոնումը
aviatomser.com որոնման
կայքը հանդիսանում է միջնորդ հանգույց, որը
կապակցված է միջազգային տուրիստական որոնման և
ամրագրման համակարգերի տվյալների շտեմարանին
(database): Տվյալների բազայում ներառված են մոտ
800 ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման
ծառայություններ, որոնց ծառայությունների
արժեքները ցուցադրվում են ըստ կատարված որոնման
հարցման: Համապատասխան որոնման ժամանակ որոնման
համակարգը կապակցվում է բոլոր ծառայություններին և
ստանում տվյալ որոնման հարցման համար արդյունքներ
և ցուցադրում տվյալ ավիատոմսի կամ հյուրանոցի
ամենաէժան գները՝ աճման կարգով:
Ամրագրող համակարգերի
տվյալների բազայում ներառված են այնպիսի
ծառայություններ, ինչպիսիք են՝ Expedia,
airtickets.com, Vayama, TravelGenio, Booking.com,
Hotels.com, Tripsta, eDreams և այլ
ծառայություններ:
➧ Ինչպե՞ս ամրագրել
ավիատոմսեր օնլայն
aviatomser.com որոնման
կայքում կատարվում է միայն ավիատոմսերի որոնման
գործողությունը, որի արդյունքում տվյալների
բազայից վերադարձվում են ավիատոմսերի և
հյուրանոցների տվյալ պահին գործող գներն ու այլ
տվյալները: Որոնման արդյունքներում օգտվողին
ցուցադրվում են ավիատոմսերի և հյուրանոցների գները
ըստ կանխադրված արժույթի: Ցուցադրված
արդյունքներից յուրաքանչյուրը հնարավոր է ամրագրել՝
սեղմելով տվյալ արժեքի վրա և անցնելով տվյալ
ամրագրման համակարգ, որտեղ էլ կատարվում է
ավիատոմսի վերջնական ամրագրումը:
➧ Ո՞վ է վաճառում օնլայն
ավիատոմսերը
Ավիատոմսերի և
հյուրանոցների ամրագրումը կատարվում է մի քանի
տասնյակ ամրագրման համակարգերում, որոնք կապակցված
են մեկ կենտրոնացված տվյալների բազային: Ամրագրման
համակարգերը հանդիսանում են երրորդ կողմի
ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն
առաջարկում է ծառայություններ ըստ սեփական
պայմանների: Որոնելով որոշակի ուղղությամբ թռիչքի
տոմսեր՝ դուք կարող եք տեսնել այդ տոմսի արժեքները
մի քանի ամրագրման համակարգերում, որոնցից
ամենահարմար կամ էժան տարբերակը կարող եք ընտրել և
գնել տվյալ ամրագրման համակարգում:
➧ Ինչպե՞ս վճարել
ավիատոմսի կամ հյուրանոցի ամրագրման համար
Ավիատոմսի կամ հյուրանոցի
սենյակի ամրագրման համար վճարումը կատարվում է
միայն օնլայն ամրագրման համակարգերում: Վճարումը
կատարվում է VISA կամ MasterCard վճարային
քարտերով: Ընդ որում, քարտի արտարժույթը էական չէ:
Եթե ձեր քարտը դրամային է և դուք ամրագրման
համակարգում պետք է վճարեք ԱՄՆ դոլարով, ապա
վճարման պահին դրամը կփոխարկվի ԱՄՆ դոլարի ըստ
տվյալ պահին ձեր քարտը թողարկող բանկի կամ
համակարգի փոխարժեքի:
➧ Ի՞նչ արժույթով է
կատարվում օնլայն ավիատոմսի վաճառքը կամ
հյուրանոցային համարի ամրագրումը
aviatomser.com կայքի
որոնման ծառայությունները կապակցված են միջազգային
տվյալների բազային, որի կողմից առաջարկվում են
ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման արժեքները
տարբեր արժույթներով: Դուք կարող եք ընտրել
արժույթների ցանկից և ձեզ հարմար տարբերակով
տեսնել ամրագրման արժեքը, օրինակ՝ ԱՄՆ դոլարով,
ռուսական ռուբլիով կամ Եվրոյով: ՀՀ դրամը
բացակայում է վերոնշյալ ցանկում:
➧ Հնարավո՞ր է որոնել
ավիատոմս օնլայն համակարգերում և գնել այն
գրասենյակում միևնույն գնով
Ոչ: Էլեկտրոնային
ավիատոմսերի գները ցուցադրվում են միայն տվյալ
ամրագրման համակարգերում գործող արժեքներով և
այնտեղ ամրագրման պայմանով և դրանք հնարավոր է
գնել այդ արժեքով միայն տվյալ օնլայն ամրագրման
համակարգում: Օնլայն ավիատոմսերի և հյուրանոցների
ամրագրման համակարգերի և գրասենյակներում վաճառվող
միևնույն ավիատոմսի գները կարող են տարբերվել (սովորաբար
2-5%, սակայն երբեմն տարբերությունը շատ մեծ է
լինում հատկապես ավիատոմսերի դեպքում):
➧ Կարո՞ղ ենք
ինքնուրույն գտնել ավիատոմսերը և կապվել ձեր կայքի
հետ, որպեսզի դուք ամրագրեք այն կամ օգնեք
ամրագրել այն կամ ճշտեք ավիատոմսի արժեքը:
Ցավոք, մենք չունենք
այնպիսի ծառայություն և հնարավորություններ,
որպեսզի կարողանանք ամրագրել ձեր ընտրած ավիատոմսը
ձեր փոխարեն: Մենք կարող ենք պատասխանել ձեր
հարցերին միայն էլփոստով, եթե ունեք հատուկ հարցեր՝
կապված ավիատոմսի կամ հյուրանոցի օնլայն ամրագրման
հետ: Ավիատոմսերի կամ հյուրանոցների գների
հարցումներին մենք չենք պատասխանում, քանի որ
օնլայն որոնման համակարգը նախատեսված է հենց այդ
հարցերին պատասխանելու համար:
➧ Ավիատոմսը ամրագրելուց
հետո ինչպե՞ս օգտագործել այն
Էլեկտրոնային ավիատոմսերը
պարտադիր չէ տպել և ներկայացնել օդանավակայանում:
Սակայն ցանկալի է, որ այն ունենաք ձեր ձեռքի տակ՝
տպված վիճակում, սմարտֆոնում կամ պլանշետում:
Ավիատոմսի ամրագրումից հետո ձեր տվյալներն ավտոմատ
պահվում են կենտրոնացված հիշապահեստում, և
օդանավակայանում տոմս ներկայացնելու կարիք այլևս
չի լինում, այլ պարզապես պետք է ներկայացնել
անձնագիր և անցնել հաշվառում (check-in կամ
регистрация): Ավիատոմսն ամրագրելուց հետո,
սովորաբար մինչև 30 րոպեի ընթացքում, էլեկտրոնային
տոմսի տվյալներն ուղարկվում են ձեր էլփոստի
հասցեին, որը նշել եք ավիատոմսն ամրագրելիս:
➧ Ինչպե՞ս փոխել թռիչքի
օրը կամ վերադարձնել ավիատոմսը:
Էլեկտրոնային ավիատոմսերի
վերադարձը կամ թռիչքի օրվա փոփոխությունը
կատարվում է այն համակարգում, որտեղից կատարվել է
ամրագրումը: Որպես կանոն, ավիատոմսի վերադարձի կամ
փոփոխության դեպքում գանձվում են տուգանքներ (չափը
կախված է նրանից, թե որքան վաղ եք վերադարձնում
ավիատոմսը կամ փոխում դրա օրը): Յուրաքանչյուր
ավիաընկերություն ունի ավիատոմսերի վերադարձի կամ
փոփոխության սեփական պայմաններն ու
քաղաքականությունը:
➧ Կարո՞ղ ենք վստահ
լինել, որ հյուրանոցն ամրագրելուց հետո մենք
կստանանք պատշաճ մակարդակի սպասարկում:
Հյուրանոցյին սենյակներ
ամրագրելիս հատկապես կարևոր է ուշադրություն
դարձնել այդ հյուրանոցի մասին կարծիքներին, քանի
որ երբեմն (սակայն ոչ շատ հաճախ) հյուրերը ստանում
են սպասվածից տարբերվող կամ ցածր մակարդակի
հյուրանոցային սպասարկում: Օրինակ, չի՛ կարելի
պարզապես բարձր գնից ելնելով վստահ լինել, որ
հյուրանոցում սպասարկումը գերբարձրակարգ է: Նույն
կերպ, եթե հյուրանոցի սենյակի արժեքը ցածր է, չի
կարելի վստահորեն մտածել, որ այնտեղ սպասարկման
մակարդակը զրոյական է:
➧ Առկա է արժեքների
տարբերություն ձեր կայքի և ամրագրման կայքում
ցուցադրվող արժեքների միջև: Ինչպե՞ս վարվել
Եթե նկատել եք մեր կայքում
ստացված արժեքի և ամրագրման ծառայության արժեքի
խիստ բարձր տարբերություն, ապա հարկավոր է
խուսափել տվյալ ամրագրման ծառայությունից կամ
նորից կատարել որոնում և համոզվել արժեքի
ճշտության մեջ: Այդպիսի դեպքերը կարող են հանդիպել
տվյալների բազայի հնարավոր թերի աշխատանքի կամ
ամրագրման համակարգի կողմից ուղարկվող տվյալների
ուշացման, հյուրանոցի կամ ավիաընկերության
տվյալների թարմացման կամ ձեր կապի արագության
արդյունքում: Այնուամենայնիվ, այդպիսի դեպքեր
հանդիպում են ծայրահեղ հազվադեպ:
Կարդացեք նաև՝
aviatomser.com կայքի
օգտագործման պայմաններ 》 |