Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը և ինչպես այն ամրագրել
|
Էլեկտրոնային ավիատոմսեր (etickets)
Էլեկտրոնային ավիատոմսը
ավիատոմսի ամբողջական տեղեկատվությունն է, ներառյալ ուղևորի տվյալները,
նրա չվերթի ուղղությունը և էլեկտրոնային վճարումը:
Էլեկտրոնային ավիատոմսի օգտագործումը ուղևորին երաշխավորում է նույն
հնարավորությունները, որոնք նա ունի սովորական տպագիր ավիատոմսի
դեպքում, որոնք աշխարհում մեծամասամբ արդեն դուրս են եկել
կիրառությունից: Էլեկտրոնային ավիատոմսը հնարավոր է ամրագրել նախօրոք,
վճարումը կատարվում է ուղևորի համար ցանկալի տարբերակով՝ կանխիկ կամ
բանկային քարտի միջոցով: Ավիատոմսի համար կատարված վճարումից անմիջապես
հետո ուղևորը իր էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին ստանում է
երթուղային անդորրագիրը՝ թռիչքի մանրամասն տեղեկություններով:
Էլեկտրոնային ավիատոմսերի առավելությունները
Էլեկտրոնային ավիատոմսն ունի էական առավելություններ,
որոնք են՝
Էլեկտրոնային ավիատոմսն անհնար է կորցնել, քանի
որ այն հուսալիորեն պահպանված է ուղևորատար ընկերության տվյալների
բազաներում: Բացի այդ, այն հնարավոր չէ կեղծել, որը երաշխավորում է
ուղևորի անվտանգությունը:
Էլեկտրոնային ավիատոմսի գնումը չափազանց դյուրին է և կարող է կատարվել
մի քանի տարբերակներով: Դրանցից ամենատարածվածը ինտերնետով ավիատոմսերի
գնումն է։ Օնլայն ավիատոմսերի որոնում
և գների համեմատում կարող եք կատարել www.aviatomser.com-ի միջոցով:
Էլեկտրոնային տոմսեր կարելի է գնել ձեզ հայտնի ավիատոմսերի վաճառքի
գրասենյակներում:
Ի դեպ, էլեկտրոնային ավիատոմսի գինն էապես ցածր է առցանց ամրագրման
դեպքում, քան սովորական վաճառքի գրասենյակներում (իմանալ՝
ինչո՞ւ): Իսկ էլեկտրոնային տոմսի ամրագրման ձևակերպման վրա ծախսվող
ժամանակը նվազագույնն է՝ համեմատ սովորական տոմսերի ձեռքբերման դեպքում:
Հատկապես հարմարավետ է էլեկտրոնային ավիատոմսեր ձեռք բերել համացանցով,
քանի որ այս դեպքում ուղևորը ընդհանրապես կարիք չունի այցելել վաճառքի
գրասենյակ, ծախսել ժամանակ տոմսի ձևակերպման վրա: Տոմսի տվյալները
ուղարկվում են ուղևորի էլեկտրոնային փոստին (E-Mail) կամ հեռախոսին:
Ինչպես օգտվել էլեկտրոնային ավիատոմսից
Որոշ ուղևորներ, ստանալով տոմսի երթուղային անդորրագիրը, զարմանում են
նրա տեսքից. այն ընդամենը սովորական A4 թուղթ է, որի վրա տպագրված է
թռիչքի տեղեկատվությունը:
Էլեկտրոնային ավիատոմսերով ուղևորների ռեգիստրացիան կատարվում
է
ստանդարտ ընթացակարգով, իսկ որոշ դեպքերում բավականին քիչ ժամանակ է
պահանջում: Բանը նրանում է, որ էլեկտրոնային ավիատոմսը թույլ է տալիս
թռիչքի համար ռեգիստրացիան անցնել ինքնուրույն՝ հատուկ
ինքնառեգիստրացիայի համար նախատեսված կրպակներում և
ավելի հաճախ
ավիաընկերության պաշտոնական կայքում: Այդ պատճառով ուղևորն այլևս կարիք
չի ունենում հերթ կանգել ռեգիստրացիայի համար
օդանավակայանում:
Նախատեսված չվերթով ուղևորվելու համար ուղևորը պարտադիր պետք է
ներկայացնի իր անձնագիրը, ինչպես նաև ցանկալի է ձեռքի տակ ունենալ
էլեկտրոնային ավիատոմսի տպված տարբերակը:
Հաշվապահական հաշվետվությունների համար
Քիչ չէ պատահում, երբ գործուղման ենք մեկնում՝ գնելով էլեկտրոնային
ավիատոմսեր: Այս դեպքում, որպեսզի հաստատենք տոմսի վրա կատարված մեր
ծախսերը, ուղևորը հաշվապահություն պետք է ներկայացնի երթուղային
անդորրագիրը, ֆիսկալ կտրոնը և վայրէջքային տալոնը (օրիգինալ): Այդ
պատճառով չափազանց կարևոր է պահպանել վայրէջքային տալոնը, որը տրվում է
թռիչքի ռեգիստրացիայի ժամանակ: Ինչպես և սովորական տոմսերը, նրանց
էլեկտրոնային տարբերակները ենթակա են փոխանակման և վերադարձի՝
համապատասխան տվյալ ավիաընկերությունում գործող կանոնների:
Ամրագրել էլեկտրոնային ավիատոմսեր »
Օնլայն որոնման կամ ամրագրման ժամանակ ծագած հարցերի դեպքում կարող եք
կապվել
[email protected]
էլփոստի հասցեով և օպերատորների կողմից ստանալ
օգնություն՝ ավիատոմսերն օնլայն ավելի արագ որոնելու և
համապատասխան կայքում ամրագրելու
համար:
Շուտով մեր կայքում հասանելի կլինի նաև առցանց
սպասարկման ծառայությունը, որը թույլ կտա կապվել մեր օգնության թիմի
հետ և անմիջապես ստանալ հարցերի պատասխանները։
Ուշադրություն
aviatomser.com կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները
թույլ են տալիս փնտրել զբոսաշրջային և
ուղևորափոխադրման ծառայություններ տարբեր օնլայն տուրիստական
գործակալություններում, հյուրանոցներում և ավիաընկերություններում: Դրանց միջոցով ստացվող
տեղեկությունները և իրականացվող ծառայությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և
երրորդ կողմ հանդիսացող հարթակների ու
ընկերությունների կողմից, որոնց
տրամադրած տեղեկությունների, ծառայության որակի և գնագոյացման համար
aviatomser.com կայքը
պատասխանատվություն չի կրում:
Կարդացեք
կայքի օգտագործման պայմանները այստեղ
»
Եվս
մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ օնլայն ամրագրման
կայքերում ավիատոմսերի գները կարող են
տարբերվել
վաճառքի գրասենյակներում առաջարկվող տոմսերի
գներից |
|
Էժան ավիատոմսերի
առաջարկներ
|
|