Ավիատոմսերի գներ / գնացուցակ | հարց ու պատասխան | ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր | օնլայն ամրագրման օգնություն
Ավիատոմսեր օնլայն - որոնում և գների համեմատումորոնեք ավիատոմսեր աշխարհի ցանկացած ուղղությամբ և գնեք օնլայն համակարգերում
|
Ավիատոմսերի գներ / ավիատոմսերի գնացուցակԷժան ավիատոմսերի օրացույցը թույլ է տալիս գտնել ցանկալի ուղղությամբ ամենաէժան ավիատոմսերը ըստ ամիսների և օրերի, ինչպես նաև պլանավորել ուղևորությունը ավիատոմսերի գնացուցակի օգնությամբ: Սեղմելով ամիսների և օրերի պատուհաններին` կարող եք գտնել տվյալ ժամանակահատվածի համար էժան ավիատոմսեր, որոնք կարող եք ամրագրել առաջարկող օնլայն համակարգերից որևէ մեկում: ⚠ Հարցեր` կապված օնլայն ավիատոմսերի ամրագրման հետ » Ավիատոմսերի գների օրացույցԻնչպես օգտվել էժան ավիատոմսերի օրացույցից 📆 Նախ և առաջ ավիատոմսերի պատուհանում անհրաժեշտ է նշել` միակողմանի թե երկկողմանի ավիատոմսի գներն եք ցանկանում տեսնել: One Way - միակողմանի, Round Trip - երկկողմանի: Եթե ցանկանում եք տեսնել միայն ուղիղ թռիչքների գները, ապա նշեք Direct flights only նշատուփը: Այնուհետև համակարգը կցուցադրի ամենաէժան տոմսերի գները տվյալ ամսվա համար: Դուք կարող եք սեղմել ամսվա վանդակին և տեսնել էժան ավիատոմսերի առանձին օրերը: Սեղմելով օրերի վանդակներին` կտեղափոխվեք ավիատոմսերի ինֆորմացիոն և ամրագրման էջ: Ինչո՞ւ են ավիատոմսերի գները տարբերվում օնլայն համակարգերում և սովորական վաճառքի գրասենյակներում Ավիատոմսերի օնլայն ամրագրման գները ձևավորվում են ավելի պարզ հաշվարկով, որոնց մեջ հիմնականում ներառված չեն լինում ծառայության որոշ վճարներ (service charges), որոնք սովորաբար կիրառվում են գրասենյակներում վաճառքի արժեքի մեջ: Բացի այդ, օնլայն ամրագրման կայքերին հիմնականում արվում են մեծ զեղչեր. այդ պատճառով օնլայն ավիատոմսերի գները հիմնականում ավելի էժան են լինում, քան սովորական ավիտոմսերի վաճառքի կետերում, այդ թվում նաև ավիաընկերությունների գրասենյակներում: Մենք խորհուրդ ենք տալիս ավիատոմսեր գնել օնլայն տարբերակով, սակայն հասկանում ենք նաև, որ ոչ բոլորն ունեն հնարավորություն օնլայն գնումներ կատարելու համար, կամ այլ պատճառներով խուսափում են օնլայն գնումներից՝ կապված անվտանգության և քարտով գնումներ կատարելու հարցում որոշ չիմացությունների հետ: Այն դեպքում եթե Դուք ցանկանում եք գնել ավիատոմսեր առձեռն վճարումով, կարող եք այցելել Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն և տեղեկանալ, թե որ գրասենյակում կարող եք գնել ավիատոմսեր՝ հնարավորինս ցածր գներով: Օնլայն ամրագրման ժամանակ ծագած հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 204009 հեռախոսահամարով և աջակցման կենտրոնի կողմից ստանալ օգնություն՝ ավիատոմսերն ու հյուրանոցներն օնլայն ավելի արագ որոնելու և ամրագրելու համար: Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ օնլայն ամրագրման կայքերում ավիատոմսերի գները կարող են ավելի ցածր լինել, քան վաճառքի գրասենյակներում Հատուկ առաջարկներ |
|