Մադրիդ՝ քաղաք, որը կգրավի ձեզ յուրահատուկ մթնոլորտով։
Մադրիդը ոչ միայն Իսպանիայի քաղաքական և տնտեսական կենտրոնն է, այլև մշակութային ու զբոսաշրջային հարուստ վայր: Քաղաքը առաջարկում է պատմական և ժամանակակից հուշարձանների յուրահատուկ համադրություն, որոնք կգրավեն ցանկացած այցելուի:
Տեսարժան վայրեր
Թագավորական պալատ
Մադրիդի թագավորական պալատը հանդիսանում է Եվրոպայի ամենաշքեղ կառույցներից մեկը: Այն ներառում է ավելի քան 3000 սենյակ՝ զարդարված արվեստի եզակի գործերով և պատմական կահույքով: Պալատը շրջապատված է գեղեցիկ այգիներով, որոնք լրացնում են նրա արքայական տեսքը:

Ռեյնա Սոֆիա թանգարան
Այս թանգարանը նվիրված է ժամանակակից արվեստին, որտեղ գտնվում է Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գեռնիկա» կտավը: Թանգարանում ներկայացված են նաև Սալվադոր Դալիի և Խուան Միրոյի բազմաթիվ աշխատանքներ:
Մայոր հրապարակ
XVII դարում կառուցված այս հրապարակը եղել է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը: Այժմ այն հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ, տոնավաճառներով և հարմարավետ սրճարաններով, որտեղ կարելի է վայելել իսպանական խոհանոցը և տեղական մթնոլորտը:

Պրադո թանգարան
Աշխարհի ամենահայտնի արվեստի թանգարաններից մեկը, որտեղ ներկայացված են Վելասկեսի, Գոյայի, Ռուբենսի և այլ նշանավոր նկարիչների գլուխգործոցներ: Թանգարանը պահպանում է ավելի քան 8000 արվեստի ստեղծագործություն և համարվում է եվրոպական արվեստի պատմության կարևորագույն կենտրոններից մեկը:
Պուերտա դել Սոլ հրապարակ
Այս հրապարակը քաղաքի սրտում է, որտեղ գտնվում է Մադրիդի խորհրդանիշը՝ արջի և ելակի ծառի արձանը: Պուերտա դել Սոլը նաև հայտնի է որպես Իսպանիայի ճանապարհային ցանցի զրոյական կետ, ինչը նրան դարձնում է կարևոր պատմական վայր:
Ռետիրո այգի
Մադրիդի ամենագեղեցիկ և հանգստացնող այգիներից մեկը, որտեղ կարելի է զբոսնել կանաչ տարածքներում, նավարկել լճակում կամ պարզապես վայելել բնության անդորրը: Այգում գտնվում է նաև բյուրեղապակյա Պալատը, որը ևս մեկ հիասքանչ տեսարժան վայր է:
Սանտիագո Բերնաբեու մարզադաշտ
Ֆուտբոլի սիրահարների համար սա պարտադիր այցելության վայր է: Այստեղ կարելի է շրջայց կատարել, տեսնել «Ռեալ Մադրիդ» ակումբի մրցանակները, ինչպես նաև վայելել մարզադաշտի բացառիկ մթնոլորտը:

Իսպանական խոհանոց. Ի՞նչ փորձել Մադրիդում․
Ավանդական ուտեստներ․
- Չուռոս շոկոլադով – խրթխրթան խմորեղեն, որը մատուցվում է տաք շոկոլադի հետ։
- Իսպանական խոզապուխտ (Jamon) – երկրի ազգային հպարտությունը։
- Պայելլա – իսպանական բրնձով կերակուր ծովամթերքովով կամ մսով։
- Տապաս – տարբեր համերով փոքրիկ խորտիկներ։
Այցելեք Սան Միգել շուկա՝ իդեալական վայր ծովամթերք, տեղական գինիներ և խորտիկներ փորձելու համար:
Թռիչքներ Մադրիդ
Այս օրացույցի օգնությամբ կարող եք գտնել էժան ավիատոմսեր դեպի Մադրիդ թռիչքների համար։
Ուղեցույցներ էժան ուղևորությունների համարԾանոթացեք հաճախ տրվող հարցերին և պատասխաններին |
Գնումներ Մադրիդում
Շքեղ խանութներ․
Մեծ պողոտայի երկայնքով կգտնեք բրենդային խանութներ, շքեղ բուտիկներ և նորաձևության կենտրոններ:
Տեղական շուկաներ․
- Էլ Ռաստրո – Մադրիդի ամենամեծ բացօթյա շուկան, որը բաց է ամեն կիրակի:
- Մալասանյա և Չուեկա թաղամասեր – այստեղ կարելի է գտնել տեղական բուտիկներ և յուրահատուկ ապրանքներ:
Օգտակար խորհուրդներ
Այցելության լավագույն ժամանակը․
Գարունն ու աշունը համարվում են Մադրիդ այցելելու լավագույն եղանակները՝ մեղմ կլիմայի շնորհիվ:
Տեղաշարժ․
Մադրիդն ունի զարգացած մետրոյի ցանց, ինչպես նաև հատուկ զբոսաշրջային քարտեր, որոնք հեշտացնում են տեղաշարժը:
Լեզու․
Թեև շատ վայրերում խոսում են անգլերեն, իսպաներենի մի քանի բառ սովորելը կօգնի ձեզ ավելի լավ հաղորդակցվել տեղացիների հետ և զգալ քաղաքի իսկական մթնոլորտը:
Հետաքրքիր փաստեր Մադրիդի մասին
- Մադրիդը համարվում է աշխարհի ամենաբարձր մայրաքաղաքներից մեկը՝ 667 մետր ծովի մակարդակից բարձր:
- Քաղաքում գործում է աշխարհի ամենահին ռեստորանը՝ «Բոտին»-ը, որը բացվել է 1725 թվականին:
- 1561 թվականից սկսած Մադրիդը դարձել է Իսպանիայի պաշտոնական մայրաքաղաքը:
- Քաղաքում գործում է ավելի քան 60 թանգարան:
- Մադրիդի Մեծ պողոտան համարվում է աշխարհի ամենաերկար և աշխույժ փողոցներից մեկը:
Մադրիդը քաղաք է, որը սեր է արթնացնում առաջին հայացքից։ Այն համատեղում է պատմական շքեղությունը, մշակութային հարստությունը, ֆուտբոլը և իսպանական խոհանոցի անկրկնելի համերը։ Հիմա լավագույն ժամանակն է պլանավորել ձեր ուղևորությունը և բացահայտել այս հրաշալի քաղաքի բոլոր գաղտնիքները։
Դեպի Մադրիդ էժան ավիատոմսեր կարող եք գտնել այստեղ